Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից չէին մասնակցում արցախցիների հարցով քննարկմանը

Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից չէին մասնակցում արցախցիների հարցով քննարկմանը

«Հրապարակ»-ի այսօրվա համարում անդրադարձել էինք խորհրդարանում արցախցիների հարցով քննարկմանը, որը կազմակերպել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը: Գրել էինք, որ արցախցիների քաղաքացիության հարցով քննարկմանը զարմանալիորեն չմասնակցեցին գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Պարզեցինք,որ քննարկման կազմակերպիչները գործընկերներին չեն տեղեկացրել, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ «ինչու չեն մասնակցել» մեր հարցին ի պատասխան նշեց՝ որովհետեւ տեղյակ չեն եղել․

«Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից տեղյակ չեմ եղել, նաեւ ֆրակցիան չի տեղեկացվել, հակառակ դեպքում ինքս սիրով կմասնակցեի, ֆրակցիայից էլ կլինեին մարդիկ, որ ժամանակ կգտնեին եւ կմասնակցեին:Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի խորհրդարանականների հետ Պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցություններն ունեն աշխատանքային ֆորմատ, որի շրջանակներում քննարկվում են քաղաքականից մինչեւ սոցիալական մեծ թվով հարցեր, կուտակված հարցերի շուրջ առաջիկայում եւս մեր արցախցի գործընկերների հետ հանդիպում- քննարկում ունենալու ենք: Կարեւորում եմ երեկվա քննարկումը, որը մեր ընդդիմադիր մի քանի գործընկերների նախաձեռնությամբ երեկ տեղի է ունցել, ցավոք՝ տեղյակ չլինելու պատճառով չեմ մասնակցել»։