Դադարեցրել են քաղաքացու ստորջրյա որոնումները

Դադարեցրել են քաղաքացու ստորջրյա որոնումները

Հուլիսի 5-ին, ժամը 10։58-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։

Ժամը 18։20-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։