Թուրս քաշեցի․․․

Թուրս քաշեցի․․․

Այսօր Հովհ․ Թումանյանի ծննդյան օրն է։ Շատ բան է գրվել Մեծ Բանաստեղծի մասին ու չեմ ուզում կրկնվել։ Բայց կա մի բան, որ չի ասվել կամ գոնե չեմ հանդիպել նման վերլուծության։ 

Մարդը, եթե կարողանում է հասուն տարիքում պահպանել իր մանկական երևակայությունը, ոգևորությունը, անկեղծությունը, իրեն սիրում են, ինչպես կսիրեն զուլալ երեխային։ Թումանյանը հայ ժողովրդի համար այդ «զուլալ երեխան է», ում մանկությունն իր շռայլ գույներով ուղեկցում էր։ Երեխայի պես շատ տպավորվող, զգայուն ու պարզ։ Այս փոքրիկ պատմությունը հիշենք․

Թումանյանի տանը Անդրանիկն իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…