Պայթյուն է որոտացել Կիեւի կենտրոնում․ կան զոհեր

Պայթյուն է որոտացել Կիեւի կենտրոնում․ կան զոհեր

Կիեւի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Ականատեսների պատմածների համաձայն, երկու տղամարդ, որոնք եղել են գինետանը, նստած են եղել, երբ նրանցից մեկը հանել է նռնակը, որը բերված է եղել Դոնբասի ռազմական գոտուց եւ պայթեցրել։

Զոհվածները հենց նռնակ պայթեցնողներն են եղել։ Իրավապահները միջադեպը որակել են որպես զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով տեղի ունեցած դժբախտ պատահար։ Վիրավորվել է մոտակայքով անցնող կինը։