Թիվ մեկ երկիրը, որին թուրքերը ատում են, Հայաստանը չէ․ Էրդողանի վերընտրվելը ձեռք է տալիս Հայաստանին

Թիվ մեկ երկիրը, որին թուրքերը ատում են, Հայաստանը չէ․ Էրդողանի վերընտրվելը ձեռք է տալիս Հայաստանին

Իրականում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մայիսի 14-ին, խոսքը Թուրքիայի ընտրությունների մասին է։ Ամսի 28-ին փաստորեն տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը։ Անձամբ իմ անձնական տեսակետն այն է, որ Էրդողանի հաղթանակը մեզ համար ավելի ձեռնտու է, որովհետև սին են այն հույսերը, թե իբր ընդդիմությունը ավելի քաղաքակիրթ է, ավելի արևմտամետ, կարող է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել և այլն։ Իրականում նման բան չկա։ Գուցե Արևմուտքի նկատմամբ իրենց դիրքորոշումներում որոշակի տարբերություններ կան, սակայն Հայաստանի ու Արցախի նկատմամբ նրանց դիրքորոշումը միանշանակ նույնն է։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը։

«Ի դեպ, ԱՄՆ-ում իմ հանդիպումների ժամանակ ես այդ մասնին հստակ ամերիկացիներին ասել եմ։ Ես հստակ նրանց ասել եմ, որ Էրդողանը հաղթելու է, հույսեր մի տածեք։ Ասել եմ նաև, որ անգամ եթե ընդդիմադիր թեկնածուն հաղթի, ձեր նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը հաստատ ավելի լավը չի լինելու, որովհետև դա թուրք ժողովրդի ատելությունն է Արևմուտքի նկատմամբ։ Թիվ մեկ երկիրը, որին թուրքերը ատում, դա Հայաստանը չէ, կա մեկ այլ երկիր՝ ԱՄՆ-ն»,- հավելեց նա։