Բացել է կեղտոտ բերանն ու մեղադրել Գարեգին Բ-ին
«Ադրբեջանի ազատագրված տարածքների եկեղեցիները հայկական անվանելը ճիշտ չէ, քանի որ դրանք 1883 թվականին հայերին է փոխանցվել ռուսական կայսրության կողմից, սակայն այդ եկեղեցիները երբեք հայերին չեն պատկանել»։
Նման զառանցագին միտք է հայտնել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ով վաղուց դարձել է ալիևյան ռեժիմի քաղաքական-գաղափարական խոսափողներից մեկը:
«Ինչպես մեր հողերը, հայերը յուրացրել են նաև եկեղեցիները։ Այս առիթով դիմեցինք Ռուս ուղղափառ եկեղեցուն և Հռոմի պապին։ Միջազգային համաժողովների ժամանակ մենք այս տեղեկատվությունը հասցրեցինք համաշխարհային հանրության ուշադրությանը: Ղարաբաղում վերականգնվում են ոչ միայն մզկիթները, այլեւ եկեղեցիները»,-շարունակել է բարբաջանքը ադրբեջանցի կրոնական առաջնորդը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հարգում է բոլոր ժողովուրդների մշակույթը՝ հընթացս հերյուրանքներ հասցեագրելով Ամենայն հայոց Կաթողիկոսին.
«Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ստում է, երբ ասում է, որ Ղարաբաղը հայկական հող է։ Այստեղ՝ Ղարաբաղում, ավերվել են ոչ միայն ալբանա-ուդիական եկեղեցիները, այլեւ ուղղափառ եկեղեցին»,- Փաշազադեի խոսքերն է մեջբերում Report-ը։
Կարծիքներ