Մակեյին թունավորե՞լ էին․ առեղծվածային մահվան վարկածները

Մակեյին թունավորե՞լ էին․ առեղծվածային մահվան վարկածները

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի կարծիքով, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը կարող էր մահանալ թունավորումից։ Twitter-ի իր միկրոբլոգում նա ասել է, որ այս դեպքը կարող է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված ազդանշան լինել։

«Մակեյին անվանում էին Լուկաշենկոյի հավանական իրավահաջորդ, նա այն քչերից էր, ով ռուսական ազդեցության տակ չէր․ ասում են, որ սա կարող է Լուկաշենկային ուղղված ակնարկ լինել»,- գրել է նա։
Ի դեպ, բրիտանական The Daily Mirror-ն իր հերթին գրում է, թե Մակեյը, որին համարել են պաշտոնական Մինսկի և Արևմուտքի միջև կապ պահպանող միակ բարձրաստիճան պաշտոնյան, մահացել է ուկրաինական հակամարտության շուրջ «գաղտնի բանակցություններից» հետո։ Պարբերականի վարկածով, նրա առեղծվածային մահը տեղի է ունեցել Հռոմի պապի բանագնաց Անտե Յոզիչի հետ հանդիպման հաջորդ օրը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու խաղաղության գաղտնի ծրագիրը:

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել նոյեմբերի 26-ին, ըստ նախնական վարկածի՝ սրտի կաթվածի հետևանքով։