Նիկոլը ո՞նց է գրատախտակից ջնջելու երեխաների գրածը

Նիկոլը ո՞նց է գրատախտակից ջնջելու  երեխաների գրածը

Բերձորցի փոքրիկները գրատախտակին գրել են՝ հայ դավաճաններ չեք մարսելու։ Դա՛ է պատմությունը, որ սերնդե սերունդ է փոխանցվելու։ Երեխաներն իրենց աչքերում կտանեն աղավնոները, իրենց մութ անտառը, գետը, իրենց սիրելիների շիրիմները, իրենց ընկերների պատկերները, իրենց տունը, հողը ու այդ ամենը պատմության մեջ կմտնի իրենց շուրթերով՝ հայ դավաճաններ չեք մարսելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ երեք տարի ,փախած է Արցախից , թող գնա ու ջնջի գրատախտակից երեխաների գրածը։ Եթե անգամ մի հրաշքով կարողանա մտնել Բերձոր ու ջնջի, այս փոքրիկների սրտից ո՞նց է ջնջելու դավաճան բառը, ո՞նց է կարողանալու Արցախի երեխաների ընդհանրական պատկեր այս երեխայի ողբի պատասխանը տալ։ Ո՞նց է կարողանալու դուրս գալ հայ ազգի ողբի ու նզովքի տակից։