Ռամիզ Մեհթիեւը մահացե՞լ է

Ռամիզ Մեհթիեւը մահացե՞լ է

Արեւմուտքում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր մահացել է գրեթե քառորդ դար Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար պաշտոնավարած Ռամիզ Մեհթիեւը: Տարեսկզբին նա ազատվել է զբաղեցրած պետական պաշտոններից եւ նշանակվել Գիտությունների ակադեմիայի նախագահ: Բաքվի լրատվամիջոցներն առայժմ այդ լուրը չեն մեկնաբանել: