Ուհանի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ

Ուհանի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ

Չինական Ուհանի քաղաքապետ Չժոու Սյանվանը հայտարել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Այդ կերպ պաշտոնյան խոստովանել է իր մեղքը՝ համաքաղաքացիների առաջ։ Այս մասին հայտնում է Рrofile.ru-ն։ Սյանվանը մանրամասնել է, որ նախնական փուլում կորոնավիրուսով հիվանդացության տվյալները բավարարա օպերատիվությամբ չեն հրապարակվել։ Նա նաեւ ասել է, որ նման տվյալները տեղական իշխանության ներկայացուցիչը պետք է հրապարակի կառավարության թույլտվությունը ստանալուց հետո։