Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ՔՊ-ական պատգամավորներ և Արամ Սարգսյանը

Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ՔՊ-ական պատգամավորներ և Արամ Սարգսյանը

Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։

Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորված է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ: