Իրանը հաջողությամբ արձակել է «Փարս 1» արբանյակը
Ռուսական «Վոստոչնի» արձակման բազայից, «Սոյուզ» արձակման կայանով, հաջողությամբ իրականացվել է իրանական «Փարս 1» արբանյակի արձակումը։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ արբանյակի ինֆրակարմիր տեսախցիկը 100 օրից էլ քիչ ժամանակում կլուսանկարի Իրանի տարածքների 95%-ը։
Իսկ գիշերային նկարահանման ունակությամբ ջերմային ինֆրակարմիր սպեկտրի տեսախցիկը 45 օրից էլ քիչ ժամանակում կարող է լուսանկարել Իրանի ողջ տարածքը։
Նշվում է, որ արբանյակը հաջողությամբ տեղադրվել է երկրի 500 կմ ուղեծրում։
Իրանի Կապի նախարարը հայտարարել է․ «Սա Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արձակված 12-րդ արբանյակն է։ Եվ սա Իրանի տիեզերական ոլորտի փորձագետների նվերն էր մեր սիրելի ժողովրդին»։
Կարծիքներ