Փաստորեն պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների․ Խաժակյան

Փաստորեն  պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․

Այսօր առիթ ունեցա ներկա գտնվելու կարմիր գծերի տուգանքների վարույթին և որպես քաղաքացի տեսնելու, թե ինչպե՞ս է իրականացվում վարչարարությունը։

Պարզվում է այս հարցում ևս ներկաները ջանք են ներդրել, տեղից խնդրահարույց այս համակարգը ապականելու համար։ Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։

Հիմա փորձում եմ հասկանալ վիճակագրությունը և տեսնում եմ, որ պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների։ Մի դեպքում բոլորովին նույն դեպքով տուգանք նշանակվում է, մյուսով՝ «ջրվում»։

Առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու եմ ոլորտի խնդիրները և հանդես գամ ամբողջական լուսաբանմամբ»։