ԱՄՆ-ն և Իրանն սկսել են «լեզու գտնել» իրար հետ. Թրամփը գոհ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Նրա խոսքով, Թրամփն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը։
«Բայց նրանք (երկու երկրների ղեկավարները - խմբ.) նաև խոսել են Իրանի հետ հնարավոր գործարքի մասին, որը, նախագահի կարծիքով, ճիշտ ուղղությամբ է շարժվում», - նշել է Լիվիտը։
«Եվ ինչպես նախագահն ինձ ասել է, և ինչպես նա ձեզ բոլորիդ ասել է, Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով։ Այն կարող է ավարտվել շատ դրական դիվանագիտական արդյունքով, կամ կարող է ավարտվել շատ բացասական իրավիճակով Իրանի համար։ Ահա թե ինչու են այս բանակցությունները տեղի կունենան այս շաբաթավերջին», - հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Կարծիքներ