Հիմա վատ լուրը

Հիմա վատ լուրը

ՀՀ հպարտ քաղաքացիներ, շրհավորում եմ, ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։ Այս մասին այսօր նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հիմա վատ լուրը: Դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով: Դուք ուզում եք իրական հերոսների արժեզրկել՝ հարկ վճարողին հերոս անվանելով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին բարոյալքելու գործընթացը»,- ասել է նա: