«Գազպրոմը» դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա

«Գազպրոմը» դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա

Ռուսական «Գազպրոմը» շաբաթ օրը դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆիննական գազային համակարգի օպերատորին։

Լրատվական գործակալության տվյալներով՝ սա էներգակիրների դիմաց վճարումների շուրջ արեւմտյան երկրների հետ վեճի վերջին սրացումն է։

«Գազի ներմուծումը Իմատրա մուտքի կետով դադարեցվել է»,- ասվում է Gasgrid Finland-ի հայտարարության մեջ:

Իմատրան ռուսական գազի մուտքի կետն է դեպի Ֆինլանդիա: Ֆիննական պետական մեծածախ գազ մատակարարող Gasum-ը ուրբաթ հայտնել էր, որ «Գազպրոմը» նախազգուշացրել է մատակարարումները շաբաթ առավոտյան ժամը 0400-ից դադարեցնելու մասին:

Նախկինում «Գազպրոմը» պահանջել էր, որ եվրոպական երկրները ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարեն՝ ուկրաինական իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, սակայն Ֆինլանդիան հրաժարվում է դա անել։