ԱՄՆ-ի «կարմիր գծերը». Պետդեպը խոստանում է և զգուշացնում

ԱՄՆ-ի «կարմիր գծերը». Պետդեպը խոստանում է և զգուշացնում

ԱՄՆ-ը կպաշտպանի Իսրայելին, եթե վերջինս հարձակման ենթարկվի, իսկ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ 
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք միշտ պարզ ենք եղել, որ Իսրայելին պաշտպանելու ենք ահաբեկչությունից: Մենք պաշտպանելու ենք Իսրայելը հարձակումներից, և տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնարկել հնարավոր քայլերը՝ լարվածությունը թուլացնելու համար», - ասել է նա Fox News-ի եթերում:
Դիվանագետը հավելել է, որ Միացյալ Նահանգները բոլոր միջոցները կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր անձնակազմն ու շահերը պաշտպանելու համար։ 

«Մենք կպաշտպանենք մեր շահերը տարածաշրջանում, և պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր սպառնում են մեր անձնակազմին»,- ասել է նա։

Միլլերը նաև կոչ է արել Իրաքի կառավարությանն ապահովել մարդկանց անվտանգությունն ու պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք մասնակցում են լիբանանյան շիական «Հզբոլլահ» կազմակերպության հարձակումներին: