«Հարսանիքը չեղարկվել է »

«Հարսանիքը չեղարկվել է »

ՀՀ իշխանությունները չեն համապատասխանում եվրոպական որևէ չափանիշի, քանի որ թքում են քաղաքացու դեմքին և մնում են պաշտոնի, հղի կնոջն անպատիժ գցում են մեքենայի տակ, ժողովրդին համբալ որակելու համար որևէ մեկը չի պատժվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

«Մենք հիմա քննարկում ենք մի հարսանիքի մեր մասնակցությունը, որը չեղարկվել է։ Այսինքն՝ իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։ Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, դրա մասին վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,- ասել է նա: