Ինչպիսի ջերմաստիճանի դեպքում են սմարթֆոնները սկսում աշխատել խափանումներով

Ինչպիսի ջերմաստիճանի դեպքում են սմարթֆոնները սկսում աշխատել խափանումներով

IT-մասնագետ, Computer Reseller News կայքի մեկնաբան Ալեքսանդր Մալյարեւսկին ներկայացրել է, թե օդի որ ջերմաստիճանն է վտանգավոր սմարթֆոնի աշխատանքի համար եւ այդ առումով որ սարքերն են տարբերվում ֆիթնես-բազպաններից եւ «խելացի» ժամացույցներից։ Նա մասնավորապես ասել է, որ սմարթֆոնների նորմալ աշխատանքի համար հաշվարկված են ջերմային այն նույն պայմանները, որոնք նաեւ կենսագործունեության համար նորմալ միջավայր են ապահովում մարդու համար։

Այս սարքերը չպետք է գտնվեն -10-ից ցածր եւ +30-ից բարձր ջերմաստիճաններում։ Սմարթֆոնների համար չափազանց սառչելու եւ չափազանց տաքանալու պարագայում աշխատանքի մեջ ի հայտ եկած հիմնական խնդիրը կապված է աշխատանքի դանդաղման կամ սարքի անջատման հետ։ Սառը եղանակին էլ ակումուլյատորի լիցքավորվածությունը կարող է զրոյանալ։

Կարեւոր է, որ ցուրտ եղանակին սարքը գրպանում պահվի եւ մշտապես մարդու ջերմությամբ տաքացվի։ Ինչ վերաբերում է ֆիթնես-բազպաններին եւ «խելացի» ժամացույցներին, ապա դրանք մշտապես գտնվում են ձեռքին, արդեն տաք միջավայրում են, եւ սմարթֆոնների դեպքում եղած խնդիրները նրանց մոտ ի հայտ չի գալիս։