Հայաստանում կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. ինչպիսին են արդյունքները | «Հրապարակ» 03.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. ինչպիսին են արդյունքները | «Հրապարակ» 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով։ Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:»

Երեկ ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ 9-ը կասկածելի դեպքերով թեստերի պատասխանը նույնպես բացասական է, այսինքն՝ նշանակում է այդ քաղաքացիների մոտ կորոնավիրոս չի հայտնաբերվել: «Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,- ասել էր վարչապետը և նշել, որ այս պրոցեսը շարունականան, և երբ հայտնաբերվում է կասկածելի դեպքեր կամ մարդիկ են ասում, որ կասկածում են՝ այդ դեպքերը պատշաճ ստուգվել են:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.