Միացյալ Նահանգները փորձել է միջամտել Ղրղզստանում տիրող իրադրությանը․ Սերգեյ Նարիշկին

Միացյալ Նահանգները փորձել է միջամտել Ղրղզստանում տիրող իրադրությանը․ Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է միջամտել Ղրղզստանում տիրող իրադրությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱՀ ծառայության տարածած հայտարարությունից։ «Միացյալ Նահանգները շարունակում են կոպտորեն միջամտել Մոսկվայի համար բարեկամ երկրների ներքին գործերին, երկրներ, որոնք սահմանակից են մեզ։ Խոսքը Բելառուսի եւ Ղրղզստանի մասին է, որտեղ փորձ է արվում ամերիկացիների կողմից ազդել հետընտրական իրադրության վրա»,- ասված է հայտարարության մեջ։