ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից, Էնդրյու Շյոֆերը ԱՄՆ-ից եւ Իգոր Խովաեւը Ռուսաստանից արել են հետեւյալ հայտարարությունը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԽ համանախագահները հանդիպել են Նյու-Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաեւ ընդունել են երկու նախարարներին համատեղ հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահներն ու ԱԳ նախարարները քննարկել են չլուծված հարցերի լայն շրջանակ, որն առկա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Համանախագահները առաջարկել են կոնկրետ նպատակուղղված միջոցառումներ իրավիճակի դե-էսկալացիայի եւ հնարավոր հաջորդ քայլերի ուղղությամբ։

Համանախագահները ողջունում են ԱԳ նախարարների այս հանդիպումը, որն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից սկսած, որպես նշան համարելով այն՝ երկու երկրների կողմից ցուցաբերվող վճռականության՝ սկսելու համար խաղաղության գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է նպաստելու տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը։

Համանախագահները վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ շարունակելու համար աշխատանքը կողմերի հետ՝ բոլոր մնացած հարցերի առնչությամբ համապարփակ լուծումներ գտնելու վերաբերյալ, որոնք կապված են Ղարաբաղյան հակամարտության հետ կամ բխում են նրանից՝ համաձայն իրենց մանդատի»։