Google-ին դատի են տվել 

Google-ին դատի են տվել 

Մեքսիկայի իշխանությունները դատի են տվել Google ընկերությանը՝ իր Google Maps քարտեզներում՝ Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոցի անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը՝ ամենօրյա ասուլիսի ժամանակ։ Նա մասնավորապես ասել է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի դեմ դատական հայցն արդեն ներկայացված է։

 Մեքսիկայի նախագահն ասել է, որ ամերիկյան կառավարության հրամանագիրը կապված Մեքսիկական ծոցի՝ Ամերիկյանով անվանափոխման հետ, կարող է վերաբերել միայն այն հատվածին, որը համապատասխանում է ամերիկյան շելֆին, մինչդեռ ողջ ծոցի անվանափոխության իրավունք ԱՄՆ կառավարությունը չունի եւ չի կարող ունենալ։ Շեյնբաումը ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները իրենց պատկանող տարածքները կարող են անվանակոչել կամ անվանափոխել ինչպես ցանկանում են։ Սակայն այն հատվածը, որը պատկանում է Մեքսիկային, չի կարող անվանափոխվել։