Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից

Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի բավարարել է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանիի պաշտպանների՝  կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքը։ Նա մերժել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և կարգադրել՝ Մանուկյանին  անհապաղ ազատ արձակել դատական  նիստերի դահլիճից:

Հիշեցնենք՝ Աբրահամ Մանուկյանին,մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու մասին՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը: