Կոնյակը մե՛րն է ու իր ապրանքանիշն ունի

Նիկոլ Փաշինյանի ասածների վրա չպետք է ներողամտաբար ժպտալ․ ամեն մի բառը ինչքան գետնի վրա է, այնքան էլ գետնի տակ է։ Փոցխ է պետք, որ փորենք ու տեսնենք, արմատը Ադրբեջանի, Թուրքիայի կամ եվրոպական որ նահանգն է տանում։ Շամպայն ու կոնյակի վրա էլ բոլ- բոլ ծիծաղեցիք։ Կառավարության նիստում դա էր պակասում, որ քննարկվեր։ Մեծարգոն վերջերս է իմացել, որ շամպայնն ու կոնյակը ռեգիոններ են։ Իմացել ու ամոթից երևի մեր կոնյակի գործարանն էլ փակի։ Հերթը կոնյակին ու շամպայնին է հասել։ Հերթը տնտեսության կազմալուծմանն է հասել։ Նա հենց այնպես չի ասում, որ «Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ»։ Ի՞նչն ենք յուրացրել։
Շամպայնը (անգլ.՝ Champagne), պատմական մարզ է Ֆրանսիայում, Սեն և Մառն գետերի ավազանում։ 17-րդ դարի վերջին Շամպայնում առաջին անգամ կազմակերպվել է փրփրուն գինու՝ շամպայնի արտադրությունը։ Հետո՞ ինչ։ Նիկոլն էլ հունական նիկողայոս անունն է կամ ռուսական Կոլյան։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Դու Նիկոլը չե՞ս։ Կոնյակը վերցնենք։ Կոնյակը (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Հետո՞ ինչ։ Դա նշանակում է, որ Հայաստանում արտադրվածը տեխնոլոգիայով նրանից պակա՞ս է։ Թե՞ Հայաստանում արևահամ խաղողի հումք չկա։ Եթե մեր հումքով արտադրում ենք, դա կոնյակ չէ՞․․․ Հայկական կոնյակները ԽՍՀՄ-ի տարիներին արժանանում էին արժեքավոր մրցանակների, զբաղեցնում առաջին հորիզոնականները, որի համար մեծ ճանաչում էին գտնում աշխարհի տարբեր երկրներում։ Կառավարության որոշմամբ ներմուծվել է «Արբուն» բառը, որպես նոր ապրանքանիշի անվանում։ Այս ամենը նպատակ ունի «Հայկական կոնյակ» և «Հայկական ապրանքանիշ» հասկացությունները սահմանազատել ընդհանուր կոնյակներից։ Այնպես որ Հայաստանը բրենդ չի յուրացրել։ Ունի իր ապրանքանիշը։ Չի խանգարի, որ դա էլ իմանա Փաշինյանը։
Մի քիչ հայ եղիր։ Հայը հայկական ամեն ինչով հպարտանում է։ Հայկական կոնյակը աշխարհն է ճանաչում, հիմա եկել գետնի՞ն ես հավասարեցնում․․․Ի՞նչ է նպատակդ։ Ու՞ր ես Հայաստանը տանում։ Հայաստանը ոչինչ չունի․ դա՞ է ծրագիրդ։ Ոչ գիր ու գրականություն, ոչ Կոմիտաս, ոչ հերոս, ոչ պատմություն։ Գնացել ես Ֆրանսիա, հեծանիվ քշել, Մակրոնից էլ երևի լսել, որ Կոնյակ ու Շամպայն քաղաք կա։ Ապշահարված եկել ես ու կառավարության նիստում իբր թե հայտնագործություն ես անում՝ բա գիտե՞ք, որ Կոնյակ, Շամպայն անունով քաղաքներ կան։ ՌԴ նախագահը չգիտի՞ ռուսական անունդ, ինչու՞ իրեն թույլ չի տալիս մի անգամ ասել ՝ Կոլենկա, էդ ի՞նչ գործի ես։ Կամ Հունաստանում ինչու՞ իրենց բրենդային անունով քեզ չեն կոչում՝ Նիկողայոս։
Ամեն ինչից պրծար, հիմա էլ կոնյակին անցա՞ր․․․ Ասում է՝ չենք կարող հիմնավորել ու ապացուցել, որ Հայաստանում արտադրվածը կոնյակ է։ Իսկ կարո՞ղ ենք հիմնավորել, որ դու Նիկոլն ես։
Կարծիքներ