Հայտնաբերվել են թույն արտանետող կարիճներ 

Հայտնաբերվել են թույն արտանետող կարիճներ 

Գիտնականները Հարավային Ամերիկայում հայտնաբերել են թույն կրակող կարիճներ։ Սրանք այդ դասակարգի՝ Հարավային Ամերիկայում հայտնաբերված առաջին կարիճներն են։ Մինչ այս, գիտությանը թույն կրակող երկու կարիճի տեսակ է հայտնի եղել, որոնք ապրել են Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում։ Այս մասին գրում է Zoological Journal of the Linnean Society (ZJLS) հանդեսը։ Թույն կրակող կարիճները հայտնաբերվել են Կոլումբիայի տարածքում, Մագդալենա լեռնային շրջանում։ Այն կոչվել է Tityus achilles։

Կարիճների մեծ մասն իրենց թույնը ներարկում են պոչի օգնությամբ խայթելով, սակայն այս տեսակի կարիճը կարող է իր թույնը կրակել մինչեւ 36 սմ հեռավորության վրա։ Այս կարողությունը Tityus achilles-ը օգտագործում է ինքնապաշտպանության համար։ Հիմնականում թիրախավորում է հակառակորդի աչքն ու քիթը, որտեղ հյուսվածքներն առավել զգայուն են։