Ինչ էր եղել Իջևանում․․․

 Ինչ էր եղել Իջևանում․․․

Իջեվանի տարածաշրջանի  բնակիչներից հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել։ Ձայնը նմանեցրել են ընկնող ինքնաթիռի ձայնի։ Տեղեկություն էին խնդրում։ Վերջը Սիփան Փաշինյանը արձագանքեց․

Sipan Pashinyan / Սիփան Փաշինյան

 Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել :
Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել:

Հետաքրքիրն այն է, որ անգամ Սիփանի գրառման տակ հայրենակիցները գրում են, որ լսել են ձայնը, ահավոր ուժեղ ձայն էր։

Որ ձայնը եղել է, տարբեր աղբյուրներից են հաղորդում, եղել է, բայց թե ինչ ձայն է եղել ու ինչու պիտի մարդիկ ապատեղեկատվություն   տարածեն , դա չի հասկանալի։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնում է, որ «Այսօր  Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել` 100 զինվորների մասնակցությամբ: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռիում: Հավանաբար  թռիքչների աղմուկն է եղել»:

Բնական է, ռազմական, գերձայնային ինքնաթիռների աղմուկը կարող էր խուճապ առաջացնել։