Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, իսկ հոկտեմբերի 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: