Բարտեր ԱԺ-ում

Բարտեր ԱԺ-ում

Այսինքն ո՞նց, Էդմոն Մարուքյանը մանդատը դնում է, իսկ Սասունն ու իմքայլական թիկունքից խփողները հետևում են նրա օրինակի՞ն: Էս ո՞ւմ գլխում է ծագել այս հանճարեղ միտքը՝ երեք շարքային իմքայլականի փոխել ԼՀԿ ֆրակցիայի ղեկավարո՞վ: Էդմոն, չհամաձայնես, սրանք 10 իմքայլական էլ կտան քեզնից ազատվելու համար: Դեռ «Կարմիր խաչից» էլ մարդ կկանչեն, որ այս փոխանակումն իրականացնեն:

Առևտրականի հոգեբանությունն ուրիշ է: Իզուր չի չէ՞, որ Մետաքսի ճանապարհը Հայաստանով է անցել: Քայլոներ, Արման Բաբաջանյանի մանդատը չե՞ք ծախում: Նրան էլ էին, կարծեմ, ծեծել կամ մոտ էին ծեծելուն: ԱԺ-ի հավաքարար Վարդուշ տոտան ասում էր՝ մի ամսվա պարգևավճարից կհրաժարվեմ, միայն թե դա ԱԺ-ում չերևա: Ի՞նչ կասեք:

Հարգելի ԲՀԿ-ականներ, չե՞ք ուզում այս աճուրդին մասնակցել:  Օրինակ Նաիրա Զոհրաբյանի մանդատի փոխարեն քանի՞ իմքայլական կուզեք: Բոլորի՞ն, և ոչ մի սակարկությո՞ւն: Այ մարդ դուք իսկի հայրենասիրություն չունե՞ք, չե՞ք զգում, թե ինչ հարմար առիթ է ԱԺ-ն «Իմ քայլից» մաքրելու համար: Նաիրա ջան, դու որոշիր՝ մանդատդ կդնե՞ս հանուն այսօրվա 79 այլասերվածից մեզ ազատելու :

Ես մանդատ չունեմ, թե չէ ես էլ կմասնակցեի այս աճուրդին: Տեսնես որ Արարատ Միրզոյանի բոլոր վարկերը փակեմ, 10 մանդատ վայր կդնե՞ն:

Կարմենն ասում է՝ դրանք «պիպի» անող են, որոշող չեն: Ի՞նչ անեմ, Գուցե Նիկոլի՞ն դիմեմ այդ հարցով:

Հ.Գ, Ողբամ խորհրդարանդ, որի մեծամասնությունը «քաղաքականություն» բառը լսել է, բայց չգիտի՝ ինչ է դա: