Սարիկ Մինասյանը կմնա՞ նույն դասարանում

Սարիկ Մինասյանը կմնա՞ նույն դասարանում

ՔՊ-ն, ինչպես ասում են, Գյումրիում էլ է ՔՊ, այսինքն, քաղաքացիական պոռնոգրաֆիա՝ Երևանում՝ երևանցու վրա թքող, Իջևանում՝ իջևանցու, Վանաձորում՝ վանաձորցու, Արցախում՝ արցախցու… Շարունակե՞մ թվարկել… Ալավերդի, Վարդենիս, Գորիս, Արմավիր, Վաղարշապատ, Հրազդան, Աբովյան, Գավառ, Ստեփանավան… Որտե՞ղ չեն թքել մարդկանց երեսին:

Գյումրիում, այսուհանդերձ, վիճակը մի փոքր այլ էր: ՔՊ-ի թեկնածուն ամենաշատ ձայներն էր հավաքել և պարտվել զուտ քաղաքական վերադասավորումների արդյունքում: Ու չենք կարող ասել, որ ՔՊ-ի թեկնածուն Գյումրիում թույլ էր կամ հարգանք չէր վայելում: Թող պարոն Վարդան Ղուկասյանը չնեղանա, բայց Սարիկ Մինասյանն իր (ոչ ՔՊ-ի) ձայների քանակով նրան «կրեց» Գյումրիում: Պարոն Մինասյան, ողջ քարոզարշավի ժամանակ հարգանքով եմ խոսել քո մասին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին: Հարգանքներս նաև քո կողմնակիցներին (ոչ ՔՊ-ական):

Պարոն Մինասյան, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ այսօր չմասնակցեցիք Գյումրու ավագանու անդրանիկ նիստին: Քաղաքը, որտեղ դուք հարգանք ու ժողովրդականություն եք վայելում, քաղաքապետ ընտրեց առանց Ձեզ: Ինչո՞ւ… Հասկացանք՝ Գյումրին իր սահմաններում իշխանազրկել էր ՔՊ-ին: Դա հի՞մք էր, արդյոք, որ դուք չմասնակցեիք ընտրությանը: Չեմ ասում՝ գայիք, շնորհավորեիք Վարդան Ղուկասյանին, ջերմ խոսքեր ասեիք, խոստանայիք աշխատել հանուն Գյումրիի լավ ապագայի: Ուղղակի գայիք: Գայիք որպես ամենամեծ թվով ավագանիներ ունեցող խմբակցություն, ձեր ծանրակշիռ խոսքն ասեիք հենց ձեր ընտրողներին:

ՔՊ-ի՞ց չեն թողել՝ Նիկոլը, Վահագն Ալեքսանյանը, բանը… Ու ինչի՞ վրա էր նրանց հաշվարկը… Որ քվորում չապահովվի և ավագանու առաջին նիստը չկայանա՞: Բա որ ասում եմ ՔՊ-ն ամեն տեղ է ՔՊ, ամեն տեղ է քաղաքական պատուհաս, ինչո՞ւ եմ ասում: Բա մարդ դրանց հաշվարկին կվստահի՞, դրանց սայլին բոխչա կդնի… Մի խոսքով՝ լավ բան չարիր, Սարիկ ջան:

Հիմա էլ էս ախմախ հայտարարությունն են տարածել քո անունից: Սա հարգանք, պատիվ ունեցող գյումրեցո խո՞սք է. «Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից»: Այսինքն ի՞նչ, Գյումրին միայն ՔՊ-ի ղեկավարությա՞մբ կարող է զարգանալ ու ծաղկել: Որ Գյումրին Գյումրի էր, դու էլ «ղայդին» գյումրեցի, ՔՊ-ն ո՞ւր էր հը՞:

Թե բա՝ հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների: Սա քո՞ գաղափարն է, հարգելի Սարիկ, թե՞ Նիկոլի տեղակալ Վահագն Ալեքսանյանի: Առաջին անգամ եմ լսում, որ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն նոր արտահերթ ընտրություններ պահանջի: Քո թիմով (ոչ ՔՊ-ի հետ) բոլորին «կրել ես»՝ դրանից ավել բա՞ն է պետք քեզ: Վահագն Ալեքսանյանը շատ բան կասի: Նիկոլը նրա վրա լիքը փող է դրել, ու նա պետք է այդ փողի «ատչոտը» տա, որովհետև չի կարողացել ՔՊ-ական քաղաքապետ կարգել Գյումրիում: Եվ նա հիմա ամեն ինչ կանի, որ ապակայունացնի վիճակը Գյումրիում: Դու ի՞նչ է, պիտի Վահագն Ալեքսանյանի խարդավանքների գործի՞ք դառնաս: Քեզի չի սազե, Սարիկ ջան:

Հ.Գ. Պարոն Սարիկ Մինասյան, լսել եմ Նիկոլն ուզում է քեզ պաշտոն տալ երևաններում: Կընդունե՞ս, թե՞ ոչ, որոշողը դու ես: Ինձնից հասնում է մի այսպիսի խորհուրդ տամ՝ եթե, այնուամենայնիվ, մտքովսդ անցնում է ստանձնել Նիկոլի առաջարկած պաշտոնը, անպայման խորհրդակցիր այս մարդկանց հետ: Ցանկը կցում եմ. «Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան, Արգիշտի Քյարամյան, Սասուն Խաչատրյան, Կարեն Անդրեասյան, Ռուստամ Բադասյան, Գնել Սանոսյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահան Քերոբյան, Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, Գրիգոր Մինասյան…