Մենք սպառնալիք չենք նկատել․ Քոչարյանի գործով դատախազ (տեսանյութ)

Մենք սպառնալիք չենք նկատել․ Քոչարյանի գործով դատախազ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցրած արտահայտություններում սպառնալիք չեն նկատել:  Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն՝ անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, թե տուժողի իրավահաջորդի կողմից իրենց հասցեին սպառնալիքներ են հնչել։

Հիշեցնենք՝  նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ իրավահաջորդներից մեկն ասել էր պաշտպաններին, թե հարգալից չարտահայտվեն Մարտի 1-ի մասին, կհայտնվեն նույնպիսի վիճակում։

Դատախազը նաեւ նշեց․ «Մենք սպառնալիք չենք նկատել, այլապես նույնպես դատական ընթացակարգ կսկսեինք։ Եթե կողմերը համարում են, որ սպառնալիք է եղել, դա սուբյեկտիվ ընկալում է, ապա կարող են դիմել համապատասխան ատյաններին»:

Պետրոսյանի խոսքով՝ պաշտպաններն անհարկի ձգձգում են դատական նիստերը։