Դավիթ Սանասարյանը փոխանակ պարզի ահազանգի իսկությունը, նամակն ուղարկել է նրան, ումից Թորոսյանը դժգոհել է

Դավիթ Սանասարյանը փոխանակ պարզի ահազանգի իսկությունը, նամակն ուղարկել է նրան, ումից Թորոսյանը դժգոհել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի գործով  քննությունը։

Այսօրվա նիստին դատախազն ասաց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՊՎԾ աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ «Մեսենջեր» հավելվածով ահազանգ է հնչեցրել այդ ժամանակ ՊՎԾ պետ Սանասարյանին․ «Դրան ի պատասխան՝ փոխանակ զբաղվի ծառայողական քննությամբ կամ գոնե պարզի ահազանգի իսկությունը, ուղարկում է նրան, ումից Արսեն Թորոսյանը դժգոհում է։ Այդ գրության պատասխանն ակնկալում է ստանալ այն անձից, որի վերաբերյալ դժգոհություն կա»։

Սրան պատասխանեց Սանասարյանը` ասելով, թե այդտեղ որեւէ կարեւոր արձանագրություն չկա․ «Երբ նախարար Թորոսյանը մինչեւ այս գրագրությունն ինձ հարցրել է, թե որեւէ կապ կա՞ Ադյանի եւ «Զորաշենի» միջեւ, ես Ադյանից ճշտել եմ եւ ստացել եմ պատասխան, որ կապ չկա։ Հետո ասել եմ` ինձ պատասխան գրեք, ես դա ուղարկել եմ Թորոսյանին»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել  Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։