«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում եւ դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։ Հնարավոր է՝ սրանով ավարտվի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա հանձնաժողովականները կմեկնեն Արցախ, որտեղ կհանդիպեն ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ։ Բակո Սահակյանին էլ այլեւս նպատակահարմար չեն համարում հրավիրել։ Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, բայց հաշվետվությունը կներկայացնեն աշնանը։