Հնդկաստանում 45 մարդ է տուժել հարսանեկան ավտոբուսի վթարվելու հետեւանքով

Հնդկաստանում 45 մարդ է տուժել հարսանեկան ավտոբուսի վթարվելու հետեւանքով

Մեկ մարդ զոհվել եւ եւս 45 մարդ տուժել է Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում հարսանեկան ավտոբուսի շրջվելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է Hindustan Times պարբերականը։

Նախնական տեղեկությունների համաձայն, տեղի ոստիկանությունը պարզել է, որ վթարի պատճառը կարող է լինել արագության գերազանցումը, ինչի պատճառով վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը։ Ուղեւորներին ավտոբուսից դուրս գալ օգնել են տեղի բնակիչները։

Տուժածները տեղափոխվել են մոտակա բնակավայրների բուժկենտրոններ։ Վարորդը դիմել է փախուստի վթարից հետո, եւ ներկայումս ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրա հանդեպ։