Շատ ուրախ էի զորամասերից մեկում տեսնել ճաշացանկով սնվող մեր զինվորներին․ Աշոտ Ղուլյան

Շատ ուրախ էի  զորամասերից մեկում տեսնել ճաշացանկով սնվող մեր զինվորներին․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Շատ ուրախ էի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեսնել սննդի որակի բարելավման ծրագրի շրջանակում վերանորոգված ճաշարանում ու նոր ճաշացանկով սնվող մեր զինվորներին:
Կարճ ժամանակահատվածում ծրագիրն արդեն լուրջ փոփոխություններ է բերել թե՛ զինվորների սննդի կազմակերպման, թե՛ համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
Ի դեպ, նույն զորամասում անցած տարի ծառայում էր կրտսեր որդիս՝ Կարենը, ուստի որպես ծնող ինձ համար փոփոխությունն առավել, քան տեսանելի է: