Այս պահին հսկիչներ չկան տրանսպորտում, որ տուգանքներ գրեն, բայց շուտով կլինեն. տրանսպորտի վարչության պետ

Այս պահին հսկիչներ չկան տրանսպորտում, որ տուգանքներ գրեն, բայց շուտով կլինեն. տրանսպորտի վարչության պետ

«Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան, որոնք արձանագրում են խախտումները»: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Հարցին՝ բա ո՞նց են վերահսկելու, որ մարդիկ վճարեն, նա պատասխանեց. «Ներկայումս աշխատանքներ տարվում են այդ մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։ Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներն են, որոնք զուտ մոնիտորինգ են իրականացնում»։

Անդրադառնալով տրանսպորտի բոյկոտի ստացվելու վերաբերյալ հարցին, նա պատասխանեց. «Ես ուղեվարձի հավաքագրման թվերին չեմ տիրապետում: Դա ֆինանսական վարչությունն է տիրապետում»: