Ընտրությունը սիրիացի ժողովրդինն է. Իրանի նախագահ

Ընտրությունը սիրիացի ժողովրդինն է. Իրանի նախագահ

Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի, նրա քաղաքական ու կառավարական համակարգի ճակատագիրը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է IRNA-ն։

Իրանի նախագահն ընդգծել է սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման հասնելու համար:

Փեզեշքիանը նաև հույս հայտնել, որ ռազմական հակամարտությունն ու բռնությունը շուտափույթ կավարտվեն, որպեսզի երկրի ժողովուրդը կարողանա հանգիստ միջավայրում, առանց կործանարար արտաքին միջամտության որոշում կայացնի իր ճակատագրի վերաբերյալ, որին արժանի է սիրիացի մեծ ժողովուրդը:

Ավելի վաղ սիրիական ճգնաժամի կարգավորման՝ իր տեսլականի վերաբերյալ հայտարարություն է տարածել ԻԻՀ ԱԳՆ-ն: