Անկանոն կրակոց է,  հո մարդ չե՞մ սպանել․․․

Անկանոն կրակոց է,  հո մարդ չե՞մ սպանել․․․

Պարսկաստանի տիրակալ Դարեհ Առաջինի (Ք.ա. 550-486 թթ.)՝ նկատի ունենալով հայերի միասնական ուժի անհաղթահարելիությունը, իրավացիորեն նշել է․  «Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»: Թշնամիներն այդ խոսքը դարեր շարունակ լավ սովորել, անգիր են արել ու գիտեն, որ դժվար է հայերին հաղթել, երբ միասնական են։ Արցախյան առաջին պատերազմը մեր միասնության, համախմբման հաղթանակն էր։  Եվ դրա համար 2018-ին իշխանության բերվեց մեկը, մի իշխանություն, ով կարող էր ազգը պառակտել, բաժանել փշուրների վերածել ու պարտության տանել։ Հիմա մեր ազգի պառակտման փշուրներն են արնոտում մեր ոտքերը։ Մեր պարտությունը մեզ բաժանելու մեջ էր, որը հաջողությամբ՝  իր արբանյակների միջոցով իրականացնում է Նիկոլ փաշինյանը։ 2018-ից գործի դրվեց սև ու սպիտակի, նախկինի ու նորի նորաձև պայքարը։ Հետո ավելի խորացան, անցան՝ արցախցի, հայաստանցի, սյունեցի,  հայաստանցի․․․ Հիմա էլ իշխանության բերվածը կնոջն է «գործուղում« կրթական հաստատություններ, պետական կառույցներ, որպեսզի համատեղ ուժերով և նորաձև կրթությամբ ազգի լիովին պառակտեն, ասել է թե՝ մաս- մաս անեն։ Մենք բոլորս վարակված են պառակտվածության վիրուսով՝ կասկածամտությամբ, կեղծիքով, անհավատությամբ։ Ասված խոսք է՝ «Միաբանության դեպքում փոքրն էլ է աճում, երկպառակտության դեպքում մեծագույնն էլ կքայքայվի»։

Հովհաննես Թումանյանը  Ավետիք Իսահակյանին հղած իր մի նամակում դառնությամբ արձանագրել է. «…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:
Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր:
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…

Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»: Այսօր նույն վիճակն է։ Եվ զարհուրել Խաչատուր Սուքիասյանի հոգեբանական ահաբեկչության վրա, երբ   ասում է․ «2023 թվականին զոհ չեն ունեցել Ղարաբաղում․․․ 10 մարդ էր», նշանակում է չպատկերացնել, թե այսօր պառակտման ի՜նչ սարսափելի ու վտանգավոր կետի ենք հասել։ Հիմա կասի՝ ներողություն եմ խնդրել, կասի՝ ոչ նշանառու կրակոց էր։ 10-ը չէ, 210-ն է, թիվ եմ սխալվել։ Ադրբեջանի կրակոցների դեպքում  էլ նույնն եք ասում, ոչ նշանառու կրակոց է, անկանոն կրակոց է։ Բայց սահմանամերձ գյուղի բնակիչներին հարցրեք, տեսեք՝ նշանառու՞ է։  Այս դեպքում արցախցիներին հարցրեք՝ ցավ, նվաստացված, ատելության ,անպաշտպան վիճակ, ներազգային պառակտում  զգացե՞լ են․․․ Ու թող այդ ցավն ու անպաշտպանությունը միավորի մեզ, որովհետև այս ընթացքը տանելու է, եթեչկասեցվի,  Արցախի ու Հայաստանի ճակատագրերի նույնության։ Աստված չանի։ Միաբանվեք, քանի ուշ չէ։