Ինչո՞ւ Ֆրանսիայից բժիշկներ կգան Հայաստան, ինչո՞ւ ես չեմ կարող գալ իմ ժողովրդի կողքին լինել. Մարիա Դալիա Վան Մարկը

Ինչո՞ւ Ֆրանսիայից բժիշկներ կգան Հայաստան, ինչո՞ւ ես չեմ կարող գալ իմ ժողովրդի կողքին լինել. Մարիա Դալիա Վան Մարկը

Լյուքեմբուրգահայ երգչուհի Մարիա Դալիա Վան Մարկը 5 տարի շարունակ բարեգործական առաքելությունն է կատարում Հայաստանում: Նա 4 երեխաների մայր է, ում 3 տղաները ցանկանում են Հայաստանում ծառայել: Հեռավորությունն անգամ չի խանգարում երգչուհուն իր ծրագրերը իրականացնել Հայաստանում. «Կորոնավիրուսի պատճառով  իմ ծրագրերը հետաձգվեցին»,- մեզ հետ զրույցում ասում է Մարիա Դալիա Վան Մարկը,- «5 տարի անշահախնդիր ամբողջ գիտելիքներս և ուժս նվիրել եմ Հայաստանում հոգեպես դժվարությունների մեջ հայտնված  ընտանիքներին: Սիրո և ուշադրության հետ միասին, այդ ընտանիքները  նաեւ  ֆինանսական աջակցություն են ստացել  2015 թվականից ի վեր։

 Շատ կարևոր է, որ հետ վերադառնանք մեր Հայաստանը, որպեսզի ուժս նվիրեմ այդ ընտանիքներին, որ իմ կարիքը շատ ունեն։ Կորոնովիրուսը ամեն բան իրար խառնեց: Բազմիցս գրել ենք պարետին, բայց ոչ մի պատասխան չենք ստացել:  Ինչու կորոնավիրուսի պարագայում ֆրանսիացի, լիտվացի և ռուս բժիշկները կարող են գալ Հայաստան, իրենք ավելի արժեքավոր են, քան մեր հայրենասեր ընտանի՞քը: 

Մեր ընտանիքը չունի Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանում չունենք ընտանիքի անդամներ, բայց Հայաստանում ունենք 3 միլիոն քույրեր և եղբայրներ»: 

Երգչուհին  պատմում է, որ Լյուքսեմբուրգում շատ քիչ հայեր են ապրում։  Այնտեղ ո՛չ հայկական եկեղեցի կա, ո՛չ էլ՝  հայկական դպրոց, սակայն չի խանգարել, որ իր 4 երեխաներին հայերեն կրթել եւ հայեցի դաստիարակել: 
Հայաստանում ունեն «Հրաշք Հայեր» բարեգործական ՀԿ-ն կենտրոն, եւ օգնում ենք անապահով ընտանիքներին.  «Մեր ընտանիքը Հայաստանի հիվանդանոցների համար երբեք պրոբլեմ չի ստեղծի։ Մենք Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Բելգիայի քաղաքացիներ ենք և բոլորս ունենք մեր անձնական առողջական ապահովագրությունները։ Եթե հիվանդանանք, մայրական խոսքս եմ տալիս, որ նույն օրը հետ կվերադառնանք Լուքսեմբուրգ մեր անձնական ուժերով։ Խնդրում ենք, բացեք Հայաստանի դռները, կամ տվեք մեզ հնարավորություն Հայաստան գալու»: