Ռուսաստանը խստացնում է ծխելու դեմ պայքարի օրենսդրությունը

Ռուսաստանը խստացնում է ծխելու դեմ պայքարի օրենսդրությունը

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը առաջարկել է նվազեցնել այն ռուսաստանցիների աշխատավարձները, ովքեր ծխող են համարվում։ Առաջարկը իրավունք է տալիս գործատուին տուգանել իր աշխատողին այնքան անգամ, որքան անգամ, որ նա գնում է ծխելու։ Առաջարկվող օրենսդրական նոր փաթեթում նաեւ նշվում է, որ կազմակերպությունները կարող են արգելել իրենց տարածքում ծխելը եւ ծխելու փոխարեն իրենց տարածքներում հատուկ ֆիզիկական վարժանքների համար տարածքներ կահավորել։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ուշագրավ է այն, որ Դաշնային խորհրդում օրենսդրական այս նոր փոփոխությունները, որն ուղղված է ծխելու դեմ պայքարին, դրական է ընդունվել։