101 հարց թավշյաներին

101 հարց թավշյաներին

2019 թվականի մայիսի 8-ից 2020-ի մայիսի 16 հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հրապարակեց «100 փաստ նոր Հայաստանի մասին» զեկույցները: 400 փաստ: Իրականում իրար կրկնող ու հաճախ իրականության հետ կապ չունեցող փաստեր: Սրան «Հրապարակն» անդրադարձել է:

«Հրապարակը» որոշեց հրապարակել 101 հարց «100 փաստ նոր Հայաստանի մասին» զեկույց ներկայացրած իշխանություններին՝ թիմով պատասխանելու համար: 
    1. Ո՞վ է ուտում առանց աշխատելու:
    2. Ո՞վ պետք է գնա օտար ափերում բախտ որոնելու:
    3. Ո՞ւմ է խժռել անհաջողության շնաձուկը:
    4. Ո՞ւմ մտքերն են փետուրի նման թեթեւ ու արագ անհետացող:
    5. Ո՞ւմ գործերն են ճանապարհին ընկած ժայռաբեկորի նման վնասակար:
    6. Ո՞ւմ համար է ասված՝ ինտելելտը նրան բնորոշ չէ:
    7. Ո՞ւմ ճանապարհն է մշտապես հատում սեւ կատուն:
    8. Ո՞ւմ բոլոր խաղաքարերն են վատն ու ոչ մի հաղթաթուղթ չունի:
    9. Ո՞ւմ մտքերը ազգային շահերի եւ թիրախների հետ ոչ մի կապ չունեն:
    10. Ո՞վ է շախմատի խփված զինվոր, բայց իրեն ամենահզոր խաղաքարի՝ թագուհու տեղ է դրել:
    11. Ո՞վ անգամ ոչ ոքի խաղալ ունակ չէ:
    12. Ո՞վ է, որ անգամ վերելակ կանչել չգիտի:
    13. Ո՞վ է մշտապես մատ լինում:
    14. Ո՞վ ոչ սեփական, ոչ հակառակորդի դաշտում չի հաղթում:
    15. Ո՞վ է տապալում բոլոր քննությունները:
    16. Ո՞ւմ օրագրում են միայն բացասական գնահատականներ:
    17. Ո՞վ է հենց առաջին խաղափուլում նոկաուտ եղել:
    18. Ո՞վ է անտեղյակ պատմությանն ու չունի գիտելիքների բավարար պաշար:
    19. Ո՞վ է սայլի 5-րդ անիվ:
    20. Ո՞վ է մշտապես սխալ նոտա նվագում:
    21. Ո՞վ անգամ մեկ կում չի խմել գիտության աղբյուրից:
    22. Ո՞վ է «Տարզանկա» ատրակցիոնով կամրջից թռնում առանց անվտանգության գոտի կապելու:
    23. Ո՞վ է «Ամենաանտեղյակ գործիչ» անվանակարգում աշխարհի բազմակի չեմպիոն եւ                    ռեկորդակիր:
    24. Ո՞վ է կրկնել Տիտանիկի ճակատագիրը:
    25. Ո՞վ անգամ օդային ամրոցներ կառուցել չգիտի:
    26. Ո՞վ է սեփական ավելորդ ծանրությամբ խոչընդոտում մեքենայի ընթացքը:
    27. Ո՞վ պետք է գնա տուն առանց կենսաթոշակ ստանալու իրավունքի:
    28. Ո՞ւմ խոսքեր են ծխից էլ արագ անհետանում:
    29. Ո՞վ է փորձում ասֆալտի վրա դահուկ քշել:
    30. Ո՞վ է անկարող բարձրացնել անգամ ամենաթեթեւ ծանրաձողը:
    31. Ո՞ւմ ուղեղին ծալքեր չկան:
    32. Ո՞վ է նավակը շարժելու համար փայտե թիակների փոխարեն փլավքամիչ օգտագործում:
    33. Ո՞վ է կտրում այն ճյուղը, որի վրա նստած է:
    34. Ո՞ւմ պարաշյուտը չի բացվել 2018 մետր բարձրության վրա:
    35. Ո՞ւմ խոսքը քոռ գրոշի արժեք չունի:
    36. Ո՞վ է հիասթափեցնում իր երկրպագուներին:
    37. Ո՞վ պետք է բեմ բարձրանալու փոխարեն հանդերձարանից դենը չանցնի:
    38. Ով է զրնգուն երգելու փոխարեն, անիմաստ ղժղժում:
    39. Ո՞վ է հավակնությունները շփոթել հնարավորությունների հետ:
    40. Ո՞ւմ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
    41. Ու՞մ բոլոր հյուրախաղերն են տապալվում:
    42. Ո՞վ է բոլոր հարթակներում «Երրորդն ավելորդ է» կարգավիճակում:
    43. Ո՞վ արշավանքից երբեք հաղթանակով չի վերադարձել:
    44. Ո՞վ չի կրծել գիտության գրանիտը:
    45. Ո՞ւմ սիրած արտահայտությունն է «Ուրիշներն են մեղավոր»:
    46. Ո՞ւմ ուղեղն է մշտապես «կախում» հնացած համակարգչի պես:
    47. Ո՞վ է մշտապես տակը չիշիկ անում:
    48. Ո՞վ է սարի պես կանգնել եւ փետուրի պես դողում:
    49. Ո՞ւմ հեռանալը միայն օգուտ կտա:
    50. Ո՞ւմ գիտելիքի եւ փորձի պաշարն է բարդու բամբակից էլ թեթեւ:
    51. Ո՞ւմ շարժիչն ու մարտկոցն են գործարանային չվերացվող թերությամբ:
    52. Ո՞ւմ է անտառը խանգարում տեսնել ծառերը:
    53. Ո՞վ է արյան ճնշումը չափում կշեռքով:
    54. Ո՞վ է կողմնացույցի փոխարեն հաշվիչ օգտագործում:
    55. Ո՞ւմ գնացքն է լռվել-մնացել «Ապաշնորհություն» կիսակայարանում:
    56. Ո՞վ պետք է մոլախոտի նման արմատախիլ արվի:
    57. Ո՞վ է իրեն պայծառ աստղի տեղ դրել, երբ իրականում սառած, անշունչ, անհոգի աստերոիդ է:
    58. Ո՞վ է ժամանակից շուտ հանձնվում:
    59. Ո՞ւմ ուղեցույց աստղն է մարել:
    60. Ո՞վ մթության մեջ ճանապարհը ցույց տվող ճրագ չունի:
    61. Ո՞վ է խարխափում մթության մեջ եւ հրաժարվում մատուցված մոմից:
    62. Ո՞վ է հեծանվային մրցավազքի մասնակցում առանց հեծանիվի:
    63. Ո՞ւմ հաջողության անիվն է քառակուսի:
    64. Ո՞վ է դուրս եկել «Կործանում» ճահճից ու բոլորի իր հետ տանում է դեպի ճահիճ:
    65. Ո՞վ է մշտապես գոլ խփում սեփական դարպասը:
    66. Ո՞ւմ ուղեղն է ազատ եւ դատարկ տարածություն:
    67. Ո՞վ է մշտապես կանգնում նույն փոցխի վրա:
    68. Ո՞վ է արտաքին գեղեցկության տակ թաքցնում ինտելեկտի բացակայությունը:
    69.  Ո՞ւմ կհիշենք առանց ափսոսալու:
    70. Ո՞վ է խանգարում նվաճել բարձրունքը:
    71. Ո՞վ երբեք չի դառնա հաջողության խորհրդանիշ:
    72. Ո՞վ է կրկնում սեփական սխալներն ու հրաժարվում օգնությունից:
    73. Ո՞ւմ ուղեղն է հալվել ընդամենը խնդիրը կարդալուց հետո:
    74. Ո՞ւմ մտքերն են անհուսորեն կտրված իրականությունից:
    75. Ո՞վ իր տեղում չէ:
    76. Ո՞վ է Օսկար ստացել «Հիմարն ու ավելի հիմարը» ֆիլմում գլխավոր դերի համար:
    77. Ո՞ւմ երգացակն է վաղուց վերջացել:
    78. Ո՞վ է արծիվներին հեռացրել ու բրոյլեր հավիկներ բերել:
    79. Ո՞ւմ անհաջողությունն է տիեզերքի պես անծայրածիր:
    80. Ո՞վ անգամ այբբենարանը մինչեւ վերջ չի կարդացել:
    81. Ո՞ւմ գիտելիքների պաշարի համար լուցկու տուփը մեծ կգա:
    82. Ո՞վ է հանդարտ վալսի հնչյունների տակ քոչարի պարում:
    83. Ո՞վ է խորտակված նավի նավաստի:
    84. Ո՞վ չի համապատւասխանում պարահանդեսի թագուհու դերին:
    85. Ո՞վ է շտապում միշտ առաջինը լացել:
    86. Ո՞ւմ խելքն է հազիվ խոսելուն բավականացնում:
    87. Ո՞ւմ համար են բոլոր հարցերն անլուծելի խնդիրներ:
    88. Ո՞վ է պատասխանատվություն կրելու փոխարեն խուսափում պատասխանատվությունից:
    89. Ո՞ւմ գրանցած արդյունքների վրա անգամ եփած հավն է ծիծաղում:
    90. Ո՞վ դուրս չի եկել անգրագիտության եւ բռիության դարաշրջանից:
    91. Ո՞վ է հաջողում պարբերաբար վերահաստատել անհաջողակի իր համբավը:
    92. Ո՞վ է բոլոր հնարավորությունները զրոյացնում:
    93. Ո՞ւմ հաջողության պայտն է էն գլխից ժանգոտ եղել:
    94. Ո՞վ է վազելու ազդանշանը լսելուց հետո մնացել մեկնարկային գծին կանգնած:
    95. Ո՞ւմ մենկարկն ու ավարտն են նույն տեղում:
    96. Ո՞ւմ վստահության պաշարն է վաղուց վերջացել:
    97. Ո՞վ է արժանի «Ամենավնասաբեր կառավարիչ» տիտղոսին:
    98. Ո՞վ է հիմարության շքերթի արժանի մասնակից:
    99. Ո՞ւմ պահապան հրեշտակն է վշտից մեռել:
    100. Ո՞ւմ հավակնություններն են ֆանտաստիկայի ոլորտից:
    100. Ո՞վ մեր թաղի տղերքից չի:

    Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ