Օլիմպիական խաղերում տասնյակ մարզիկներ վարակվել են COVID-19-ով
Փարիզի Օլիմպիական խաղերում ավելի քան 40 մարզիկ վարակվել է COVID-19-ով, իսկ նման դեպքերի թիվն ամբողջ աշխարհում տագնապալի աճ է գրանցում:
Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա ֆոն Կերկովը։
«Վերջին ամիսներին, անկախ սեզոնից, շատ երկրներում գրանցվել են COVID-19-ի դեպքերի աճ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերում, որտեղ առնվազն 40 մարզիկների թեստը դրական է եղել», - ասել է նա:
Կարծիքներ