ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրման կարգում հնարավոր են փոփոխություններ․ Axios

ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրման կարգում հնարավոր են փոփոխություններ․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է խստացնել օտարերկրացի այն կանանց ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու կարգը, որոնք ԱՄՆ են ժամանում «ծննդաբերական տուրիզմի» շրջանակում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը, վկայակոչելով Սպիտակ տանն ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունը։

Ըստ հրապարակման, Սպիտակ տունը ցանկանում է փոփոխություններ կատարել, քանի որ շատ դեպքերում կանայք գալիս են ԱՄՆ ծննդաբերելու եւ նրանց երեխաները համաձայն ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման, ավտոմատ կերպով ստանում են ԱՄՆ քաղաքացիություն։

Նախատեսվում է, որ արդեն մոտ ապագայում Պետդեպարտամենտը սկսի մերժել այն օտարերկրացի կանանց մուտքի վիզայի տրամադրումը, ովքեր ցանկանում են ԱՄՆ մուտք գործել ծննդաբերելու եւ ծննդաբերելուց հետո լույս աշխարհ բերած երեխայի համար ամերիկյան քաղաքացիություն ապահովելու համար։