Բայդենը խոսել է Ղարաբաղյան ճակատում երեկվանից սկսված սրացման մասին

Բայդենը խոսել է Ղարաբաղյան ճակատում երեկվանից սկսված սրացման մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խորը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում երեկվանից սկսված սրացման հանդեպ եւ կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը։

«Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ եւ կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասված է Բայդենի շտաբի տարածած հայտարարության մեջ։