Ուրոլոգն ում շուննա, ասում է պարետ Ավինյանի կինը 

Ուրոլոգն ում շուննա, ասում է պարետ Ավինյանի կինը 

Առողջապահական համակարգում բացթողումների ու չարաշահումների մասին մշտապես բարձրաձայնող, Արսեն Թորոսյանին քննադատող բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին իմքայլականները կնքել են որպես առողջապահական ոլորտի թիվ մեկ «սև»։ Մասնավորապես, երբ Էջմիածնում իրավիճակն արդեն ձեռքից գնացել էր, հայտնի նշանդրեքը տեղի էր ունեցել և Իտալիայից վերադարձած կինն արդեն բազմաթիվ մարդկանց էր վարակել, իսկ այդ մասին պաշտոնական աղբյուրները լռում էին, Գևորգը իր գրառումով առաջինն ազդարարեց այդ մասին։ Դրանից հետո նրա նկարը հայտնվեց ոմն իմքայլական էմին Օհանջանյանի էջին, որտեղ երիտասարդ հեղափոխականները հատընտիր հայհոյանքների տարափ տեղացրին Գրիգորյանի հասցեին, իսկ Օհանջանյանը նրան որակեց որպես վտանգավոր գործունեությամբ զբաղվող ուրոլոգ։ «Պռոստո մեր բախտից իրա ասածները լուրջ ռեզոնանս չառաջացրեցին»,-գրել է Օհանջանյանը։ 

Իսկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կինն էլ՝ Մարիամ Փահլավունին արձագանքել է․ «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։ Ինչ խոսք, կոպիտ է, եթե մի պահ  պատկերացնենք թե  տիկինը Պահլավունիների իշխանական տոհմից է,Գրիգոր Մագիստրոսի դուստրն է, Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի և Վասակ Պահլավունու քույրը ։

Բայց պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ արտակարգ դրությունից օրեր առաջ «կորոնավիրուսն ում շունն ա» արտահայտությունը իր ազդեցությունն ունեցել է եւ պարետի կինը առանձնապես մեծ հանցանք չի կատարել՝ հետեւելով ՔՊ առաջնորդի հիմնադրած ավանդույթներին։ Մանավանդ եթե հիշենք, որ հեղափոխականների կանանց միջև թեժ մրցակցություն կա եւ մեկ այլ ավանդույթ՝ իրենց ամուսիններին կառավարելու եւ նրանցից հետ չմնալու հարցում։ Հավակնորդները շատ են․ Նիկոլ Փաշինյանի կնոջից, ԱԺ նախագահի տիկին Գոհար Աբաջյանից մինչև Հայկ Մարությանի կին՝ չեխուհի Իվան, որը, ըստ լուրերի, ակտիվ միջամտում է քաղաքապետարանի աշխատանքներին, մարդ նշանակում-ազատում։ Անգամ քաղաքապետարանի ճաշարանի մենյուն է հսկում, որ ամուսինը չգիրանա, այլ առողջ սնունդ ընդունի։ Քաղաքապետարանի աշխատակիցները բողոքում են, որ այդ եղանակով իրենք զրկվեցին իրենց սիրելի նապոլեոն թխվածքից։