Գարեգին Բ-ն վավերացրել է Իրաքի Հայոց թեմի նոր առաջնորդի ընտրությունը 

Գարեգին Բ-ն վավերացրել է Իրաքի Հայոց թեմի նոր առաջնորդի ընտրությունը 

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը վավերացրել է Օշական վարդապետ Գյուլգյուլյանի՝ ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելը։ Ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Բաղդադում՝ Իրաքի Հայոց թեմի թեմական պատգամավորական ժողովի շրջանակներում։ 

Հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության: