Հայտնի ռեփերի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել

Հայտնի ռեփերի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել

Մոսկվայի արեւմուտքում կրակոցներ են արձակել հայտնի Black Star-ի աստղ Pabl.A-ի մեքենայի ուղղությամբ /իսկական անունը՝ Ալեքսանդր Պաբլա/։ Այս մասին հայտնում է Super.ru-ն։ Զենքը ենթադրաբար եղել է տրավմատիկ։ Ռեփերը միջադեպի պահին եղել է մեքենայի ղեկին։ Նրա հետ նաեւ մի աղջիկ է եղել մեքենայում։ Կրակոցների հեղինակները դիմել են փախուստի եւ թաքնվել։ Ռեփերն ու նրա հետ մեքենայում գտնված աղջիկը չեն տուժել։ Pabl.A-ն հայտարարություն է տվել ոստիկանությանը՝ կատարվածի առնչությամբ։