Վեց մարդ է զոհվել Սիրիայում՝ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով

Վեց մարդ է զոհվել Սիրիայում՝ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով

Ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով վեց մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է Sham FM-ը, հավելելով, որ պայթյունը տեղի է ունեցել Թել-Աբյադ քաղաքում, Ռաքայի նահանգում։

Վեց զոհերը եղել են խաղաղ բնակիչներ։ Նշենք, որ Թել-Աբյադը գտնվում է թուրք-սիրիական սահմանին եւ այժմ վերահսկվում է թուրքամետ զինյալների կողմից։