Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի . Աշոտ Մինասյան

Վստահ եմ՝ նախագահը չի ստորագրի . Աշոտ Մինասյան

Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում հերթական հանրահավաքն է անցկացնելու։ Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու նրանց համակիրները ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո վրաններ են տեղադրել ԱԺ-ի մոտ, գիշերում են այնտեղ։ Նկատեցինք, որ այսօրվա հանրահավաքի համար անմիջապես Բաղրամյան պողոտայում բեմահարթակ է կառուցվում։ Բաղրամյանում գիշերած քաղաքացիները տեղեկացրին, որ գիշերը հիմնականում խաղաղ է անցել՝ առանց ինչ-որ լուրջ միջադեպերի։

«Չի ստորագրի, չի ստորագրի, նախագահը խոհեմ է , ես չեմ կարծում, որ կստորագրի»,- այս մասին Բաղրամյանում քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է կարծում, արդյոք նախագահը կստորագրի՞ վարչապետի միջնորդության փաստաթուղթը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասով։

«Ինչ մնում է նրան, թե ասում են ռազմական հեղաշրջման փորձ, կասեմ, որ նման բան չկա։ Ի՞նչ ռազմական հեղաշրջման փորձ, դա կարծիք է , որը հայտնել են մեր գեներալները, մեր սպաները, մասնավորապես բարձրագույն սպայակազմը։ Այսինքն իրենք հասկացել են, որ երկիրը գլորվում է անդունդ, ոտքի են կանգնել և ասում են՝ հեռացիր , դավաճան»,- հավելեց Մինասյանը ։