Արցախի մշակութային ժառանգությունն անձնագրավորված է փաստերով

Արցախի մշակութային ժառանգությունն անձնագրավորված է փաստերով

Ս․թ․ հոկտեմբերի 14-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար  Լ․ Ղարախանյանը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում կայացած «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում նախարարը խոսել է 

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության հետ կապված  տարբեր հարցերի,

պատերազմի ընթացքում  մշակութային արժեքների հնարավոր տարհանումների և
չտարհանման պատճառների մասին,

մշակութային ժառանգության պահպանության համար միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներից։

Նախարարը հավելել է նաև, որ Արցախի մշակութային ժառանգությունն անձնագրավորված է և հայկական կողմն այդ ամենն ունի լուսանկարների ու տեսանյութերի տարբերակով:

ԱՀ ԿԳՄՍ նախարարություն